Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը իրավիճակն է ուսումնասիրում․ ե՞րբ կվերադարձնեն ՀՀ քաղաքացիներին
copy image url

Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը իրավիճակն է ուսումնասիրում․ ե՞րբ կվերադարձնեն ՀՀ քաղաքացիներին

Ներքին 3 տարի առաջ - 16:13 25-02-2022
Այօրվա՝ փետրվարի 25-ի համար Կիև- Երևան թռիչք կար նախատեսված, ՀՀ մի շարք քաղաքացիներ տոմսերը գնել էին և պետք է վերառանային Հայաստան, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով թռիչքները չեն կայացել, դրանք անժամկետ հետաձգվել են, իսկ Ուկրաինայում ժամանակավորապես գտնվող ՀՀ քաղաքացիները հայտնվել են աորոշ իրավիճակում․ մի կողմից վտանգի տակ են, մյուս կողմից էլ ֆինանսական խնդիրներ ունեն, չեն կարող երկար մնալ այնտեղ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Վահան

Հունանյանից Oragir.news-ը հարցրեց, թե ի՞նչ է անում ԱԳՆ-ն այս պահին Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հայրենիք վերադարձնելու համար։ Արդյոք Ուկրաինայում ՀՀ դեսպանատունը զբաղվո՞ւմ է այդ հարցերով, հնարավո՞ր է, որ Հայաստանից հատուկ իքնաթիռներ ուղարկվեն ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար։Հունանյանից ստացանք ընդամենը հետևյալ, ոչինչ չասող պատասխանը․
« Ուկրաինայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները (Կիևում դեսպանությունը և Օդեսայում գլխավոր հյուպատոսությունը) կապի մեջ է երկրում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ, շարունակաբար ուսումնասիրում են իրավիճակը և համապատասխան որոշումներ կայացնում: Ուկրաինայում ՀՀ դեսպանության այս պահի դրությամբ ունեցած տվյալներով՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան»,- պատասխանեց ԱԳՆ-ն խոսնակը։ Փաստորեն Հայաստանն, ըստ էության, ոչ մի կոնկրետ բան չի ձեռնարկում իր քաղաքացիներին վերադարձնելու համար։ Հիշեցնենք, որ Ուկրաինայում ՀՀ դեսպանը Նիկոլ Փաշինյանի մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն է։

Ամենից շատ դիտված