ՀՀ վարչապետն ու ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղազախստանի նախագահին

Ներքին 3 տարի առաջ - 11:22 25-02-2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարները հանդիպել են Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, Ղազախստանի նախագահը ողջունել է ԵԱՏՄ երկրների պատվիրակությունների ղեկավարներին և հույս հայտնել, որ Նուր-Սուլթանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցնի արդյունավետ:
Իր խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ Ղազախստանի նախագահը ճիշտ է նկատել` այսօրվա նիստը, հանդիպումը համընկնում է աշխարհաքաղաքական իրավիճակի կտրուկ սրման հետ:
«Ակնհայտ է, որ մենք գտնվում ենք զգայուն ժամանակահատվածում, աշխարհաքաղաքական զգայուն տեկտոնական գործընթացներում, և այս համատեքստում, իհարկե, Եվրասիական տնտեսական միությունը կարևոր ֆորմատ է, որպեսզի զարգացնենք մեր երկրների տնտեսությունները:

Իհարկե, ակնհայտ է, որ պատժամիջոցների գործողություններն ակնհայտ ազդեցություն կունենան եվրասիական տարածաշրջանում տնտեսական մթնոլորտի վրա, և այս առումով, մենք պետք է քննարկենք, թե ինչպիսի օպերատիվ որոշումներ պետք է ընդունել, որպեսզի այդ բացասական ազդեցությունները լինեն նվազագույն և եթե հնարավոր է՝ շրջանցել դրանք, իրականացնելով համապատասխան քայլեր:

Դուք ճիշտ ասացիք` 2021 թվականի արդյունքները Եվրասիական տնտեսական միության համար բավականին դրական են, որովհետև սկզբունքորեն նախորդ տարին արդեն ճգնաժամային էր, բայց առևտրատնտեսական կապերի ընդհանուր ծավալը ԵԱՏՄ-ի ներսում, առևտրաշրջանառությունն աճել է, ինչը բավականին դրական ազդակ է բոլորիս համար»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ առկա է Եվրասիական տնտեսական տարածաշրջանի ընդլայնման ներուժ: «Կան դիտորդ պետություններ, որոնց հետ բավականին արդյունավետ համագործակցում ենք: Առկա է նաև որոշակի հետաքրքրություն այլ երկրների կողմից` սերտացնելու կապերը Եվրասիական տնտեսական միության հետ: Կարծում եմ` սա ընդհանուր առմամբ դրական գործընթաց է և հույս ունեմ, որ Եվրասիական տնտեսական միությանը, մեզ բոլորիս կհաջողվի իրականացնել այնպիսի քաղաքականություն, որպեսզի ընթացիկ իրավիճակներում ԵԱՏՄ-ն որպես տնտեսական հարթակ ամրապնդվի և շարունակի ազդակ հաղորդել մեր երկրների տնտեսությունների զարգացմանը»,- ասել է վարչապետ Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում