ՃՏՊ Սուրենավան գյուղի մոտակայքում․ կա զոհ
copy image url

ՃՏՊ Սուրենավան գյուղի մոտակայքում․ կա զոհ

Ներքին 3 տարի առաջ - 22:37 24-02-2022
Փետրվարի 24-ին՝ ժամը 19։54-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղում այրվում է եղեգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ գյուղի մոտակայքում «BELARUS» մակնիշի տրակտորը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա ջրատարը։

Տրակտորը հատուկ տեխնիկայի միջոցով դուրս է բերվել ջրատարից։

Հրշեջ-փրկարարները տրակտորից դուրս են բերել վարորդին (Գ. Օ., ծնված 1995 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Ամենից շատ դիտված