ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Ուկրաինայում ռուսական Սու-25-ի վթարի մասին
copy image url

ՌԴ ՊՆ-ն հաղորդել է Ուկրաինայում ռուսական Սու-25-ի վթարի մասին

Արտաքին 3 տարի առաջ - 19:11 24-02-2022
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ թռիչք իրականացնելիս ՌԴ օդատիեզերական ուժերի Սու-25 գրոհային ինքնաթիռը վթարվել է օդաչուի սխալի պատճառով։ Միևնույն ժամանակ նշվում է, որ օդաչուն կատապուլտով դուրս է նետվել և այժմ գտնվում է իր ստորաբաժանման տեղակայման վայրում։

Նախարարությունը նաև հայտնել է, որ ռուս զինվորականները խոցել են ուկրաինական մարտական ​​ուղղաթիռ և չորս հարվածային ԱԹՍ, շարքից հանել են ուկրաինական ռազմական ենթակառուցվածքի 74 ցամաքային օբյեկտ։

Բացի այդ, նշվում է, որ ռազմական գործողությունների ընթացքում հանձնվել է Ուկրաինայի ԶՈՒ 14 զինծառայող:

Ամենից շատ դիտված