Բաքվում կառուցվող շենքը փլուզվել է. փլատակների տակ մարդիկ են մնացել
copy image url

Բաքվում կառուցվող շենքը փլուզվել է. փլատակների տակ մարդիկ են մնացել

Արտաքին 3 տարի առաջ - 16:13 24-02-2022
Բաքվի Նարիմանով թաղամասում կառուցվող շենքը այսօր փլուզվել է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը։

Ներկա պահին դեպքի վայրում են դատախազության աշխատակիցները, նրանք պարզում են միջադեպի պատճառները։

«Նախնական տվյալներով՝ փլուզման հետևանքով մի քանի մարդ տուժել է։ Հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ փլատակների տակ մարդիկ են մնացել։

Ամենից շատ դիտված