Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ հարձակման են ենթարկվել ռազմական օբյեկտներ Ուկրաինայի տարբեր քաղաքներում, մասնավորապես՝ Կիևում, Դնեպրում, Խարկովում։ Այս մասին հայտնում է «Strana.ua» պարբերականն իր Telegram ալիքում։ «Ներխուժումը սկսվել է. Հենց նոր հրթիռային հարվածներ հասցվեցին ռազմական կառավարման կենտրոններին, օդանավակայաններին, ռազմական պահեստներին՝ Կիևում, Խարկովում, Դնեպրում։ Հրետանային ռմբակոծություններ են տեղի ունենում սահմանին։ Այսօրվանից աշխարհում նոր աշխարհաքաղաքական իրողություն է»,- ասել է Գերաշչենկոն։