Ամենահաճախ հնչող հարցը. ո՞վ կհաղթի Ուկրաինայի համար պայքարում. Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը
copy image url

Ամենահաճախ հնչող հարցը. ո՞վ կհաղթի Ուկրաինայի համար պայքարում. Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը

Ներքին 3 տարի առաջ - 20:59 23-02-2022
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամենահաճախ հնչող հարցը. ո՞վ կհաղթի Ուկրաինայի համար պայքարում. Ռուսաստա՞նը, թե՞ Արևմուտքը:
Հաղթողի պահով կոնկրետ դժվար է ասել, բայց որ միակ պարտվողը լինելու է Ուկրաինական պետությունն ու ժողովուրդը, դա արդեն պարզ է:

Ահա թե ինչ է լինում, երբ ժողովուրդը պետության ղեկը հանձնում է խեղկատակ-ծաղրածու-պոպուլիստներին, որոնք իրենց մարտնչող տգիտությամբ կործանում են նախ պետականությունը, ապա հազարավոր երիտասարդ կյանքեր ու ահռելի պատմական տարածքներ:

Իսկ «заграница нам поможет» կեղծ թեզն արդեն դարձել է կործանման տանող դռան բանալին՝ «Արցախը տանք հանգիստ ապրենք» հայկական տխմարության տրամաբանության շրջանակներում»:

Ամենից շատ դիտված