Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան
copy image url

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչն այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան

Արտաքին 3 տարի առաջ - 19:03 23-02-2022

Փետրվարի 22-ին հայ-թուրքական բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը այցելել է Պոլսի հայոց պատրիարքարան և հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին տեղեկանում ենք Պոլսի հայոց պատրիարքարանի ֆեսյբուքյան էջից։

Սերդար Քըլըչին ուղեկցել է Թուրքիայի արտգործնախարարության Կովկասի և Միջին Արևելքի վարչության ղեկավար Այշե Ուզերը։ Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Պատրիարքական փոխանորդ Արժ. Տ. Գրիգոր Ավ. Քհնյ. Տամատյանը և գավազանակիր Արժ. Տ. Շիրվան Քհնյ. Մյուրզյանը։

Նշվում է, որ դեսպան Քըլըչը գոհունակություն է հայտնել Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած առաջին հանդիպման կապակցությամբ։ Նա նշել է, որ լիահույս են, որ կարգավորման գործընթացում փոխադարձ ձեռնարկվելիք ամուր քայլերը ճանապարհ կհարթեն երկու երկրների միջև դրական զարգացումների համար։

«Նորին Ամենապատուութիւնը նախ իր ուրախութիւնը արտայայտեց տրուած այցելութեան համար եւ մաղթեց, որ յաջողութեամբ պսակուի մեծայարգ հիւրին ստանձնած դիւանագիտական առաքելութիւնը։ Մեր Հոգեւոր Պետը ըսաւ թէ կը քաջալերէր Թուրքիա Հայաստան յարաբերութեանց բնականոնացման գործընթացը և ընդգծեց, թէ եւ լաւ դրացութեան յարաբերութիւնները ո՛չ միայն երկու երկիրներու հայրենակիցներուն, այլ նաեւ՝ շրջանի երկիրներուն համար եւս խաղաղութեան եւ անդորրութեան միջավայր մը պիտի ստեղծէր, ինչպէս նաեւ շրջանային տնտեսական, ընկերային ու մշակութային զարգացումներուն դուռ պիտի բանար։

Աւագ Դեսպան Սերտար Քըլըճ շնորհակալութիւն յայտնեց Նորին Ամենապատուութեան, որ այս հանդիպման առիթ ընծայեց»,-նշվում է հայտարարությունում»։

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ