Իրավիճակը Դոնբասում ցեղասպանություն չէ, ՌԴ զորքերը խաղաղապահներ չեն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
copy image url

Իրավիճակը Դոնբասում ցեղասպանություն չէ, ՌԴ զորքերը խաղաղապահներ չեն. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Արտաքին 3 տարի առաջ - 17:42 23-02-2022
Իրավիճակը ինքնահռչակ ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում չի ընկնում «ցեղասպանության» սահմանման տակ, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։ Նա նաև հավելել է, որ ՄԱԿ-ը ռուս զինվորականներին չի համարի խաղաղապահներ, եթե նրանք մտնեն Դոնբասի տարածք։

ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչման վերաբերյալ Գուտերեշի հայտարարության մեջ, որ հրապարակվել է ՄԱԿ-ի կայքում, ասվում է, որ Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի որոշ շրջանների, այսպես կոչված, «անկախությունը», Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտում է և ուղղակիորեն հակասում է ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին։

«Երբ մի երկրի զորքերը մտնում են մեկ այլ երկրի տարածք առանց նրա համաձայնության, նրանք չեն համարվում անկողմնակալ խաղաղապահներ»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և հավելել, որ իրեն անհանգստացնում է «խաղաղապահության հայեցակարգի խեղաթյուրումը»։

«Ցեղասպանություն» եզրույթը, նրա խոսքով, ունի հստակ սահմանում, և այն պետք է օգտագործել միջազգային իրավունքին համապատասխան։ «Կարծում եմ՝ սա այդ դեպքը չէ»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Ամենից շատ դիտված