Ալիևը ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինին

Արտաքին 3 տարի առաջ - 14:18 22-02-2022
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստան։ Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս-Ադրբեջան»-ը:

Հստակեցվում է, որ այսօր երկու երկրների ղեկավարները կվարեն բանակցություններ և կստորագրեն դաշնակցային համագործակցության հռչակագիր։

Ի թիվս այլ հարցերի՝ հանդիպմանը նախատեսվում է քննարկել քաղաքական և տնտեսական համագործակցության հարցեր, ինչպես նաև Մոսկվայի, Երևանի և Բաքվի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրագործումը։

Ալիևը Մոսկվա է ժամանել կնոջ՝ Մեհրիբանի հետ։ Ադրբեջանի նախագահն այսօր ծաղկեպսակ է դրել Անհայտ զինվորի շիրիմին։