Թուրքիայի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը
copy image url

Թուրքիայի ԱԳՆ-ն «անընդունելի» է անվանել Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը

Արտաքին 3 տարի առաջ - 10:12 22-02-2022
Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումն անընդունելի քայլ է, որը խախտում է Մինսկի համաձայնագրերը և Ուկրաինայի ամբողջականությունը։

«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, Մինսկի համաձայնագրերի խախտումից բացի նաև Ուկրաինայի քաղաքական միասնության և նրա տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Ռուսաստանի Դաշնության որոշումն անընդունելի է, մենք դա չենք ընդունում»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, ստեղծված իրավիճակի ֆոնին, բոլոր կողմերին կոչ է արել «խելամտորեն գործել»։

Ամենից շատ դիտված