ԱՄՆ-ը պատժամիջոցներ է պատրաստել ռուսական բանկերի տարանցիկ գործողությունների դեմ. Reuters
copy image url

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է պատրաստել ռուսական բանկերի տարանցիկ գործողությունների դեմ. Reuters

Արտաքին 3 տարի առաջ - 15:17 21-02-2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Մոսկվայի դեմ պատրաստել է պատժամիջոցների նախագիծ, որն արգելում է թղթակցային հարաբերությունները ամերիկյան և ռուսական բանկերի միջև, որոնք թույլ են տալիս միջազգային տարանցիկ գործողություններ իրականացնել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տվյալ միջոցները, գործակալության զրուցակիցների խոսքով, կներդրվեն միայն Ուկրաինայի տարածք Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման դեպքում։

Գործակալության տվյալներով՝ ամենայն հավանականությամբ պատժամիջոցների ներքո կհայտնվեն ՎՏԲ-ն, «Սբերբանկը», ՎԷԲ.ՌՖ-ն և «Գազպրոմբանկը», սակայն վերջնական ցուցակը դեռ ձևավորված չէ։ Բացի դրանից, Սպիտակ տունը նախատեսում է սահմանափակումներ մտցնել ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։ Կսառեցվեն նրանց ակտիվները, և կարգելվի ցանկացած տարանցիկ գործողություն: ԱՄՆ վարչակազմը հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պաշտոնատար անձինք կիրակի օրը կրկին հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանում չի դիտարկվում՝ մինչև ենթադրյալ ներխուժումը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի