Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի վիճակը դեռևս ծանր է՝ չնայած կորոնավիրուսի բացասական թեստին, գրում է Mash Telegram ալիքը։
Ալիքի տվյալներով՝ քաղաքական գործչի թոքերի 50-75%-ը ախտահարված է, նա ունի երկկողմանի ականջաբորբ։ Ալիքը հաղորդում է նաև, որ բժիշկները նրան օրական երկու անգամ շրջում են, նա պառկած է հակապառկելախոցային ներքնակի վրա։
Բացի դրանից, հաղորդվում է, որ Ժիրինովսկին ունի միջին ծանրության սակավարյունություն։ Բժիշկները դեղամիջոցներով փորձում են բարձրացնել երկաթի մակարդակը: Նա կարող է ունենալ արյան փոխներարկման կարիք:
Ժիրինովսկին հոսպիտալացվել է փետրվարի 9-ին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ նա վիրահատական միջամտության կարիք կունենա։