Ռուսաստանը օկուպացրել է Ղրիմը. Թուրքիայի պաշտպանության նախարար
copy image url

Ռուսաստանը օկուպացրել է Ղրիմը. Թուրքիայի պաշտպանության նախարար

Արտաքին 3 տարի առաջ - 17:55 18-02-2022
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում պատասխանել է Ուկրաինայի, Վրաստանի և Ղրիմի հետ կապված հարցերին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Նա մասնավորապես նորից կրկնել է թուրքական թեզերը Ղրիմի վերաբերյալ, առ այն, որ Անկարան Ղրիմի կցումը Ռուսաստանին համարում է «օկուպացիա»:

Թուրք պաշտոնյան նաև խոսել է Վրաստանի տարածքային ամբողջականության մասին՝ նշելով, որ Անկարան չի հրաժարվի իր սկզբունքներից:

Անդրադառնալով Ուկրաինայի և Ռուսաստանի միջև լարվածությանը՝ Աքարը պնդել է, որ Անկարան «ամեն ինչ անում է, որ լարվածությունը նվազեցվի, և կողմնակից է երկխոսության»:

Ամենից շատ դիտված