Ուկրաինան, Լեհաստանն ու Բրիտանիան նոր դաշինք են ստեղծել
copy image url

Ուկրաինան, Լեհաստանն ու Բրիտանիան նոր դաշինք են ստեղծել

Արտաքին 3 տարի առաջ - 21:28 17-02-2022
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հինգշաբթի օրը՝ փետրվարի 17-ին, հայտարարել է Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի միջև համագործակցության նոր եռակողմ ձևաչափի ստեղծման մասին։ Այս մասին նա ասել է Կիեւում Մեծ Բրիտանիայի պետքարտուղար Էլիզաբեթ Թրուսի հետ կայացած մամուլի ասուլիսում։
«Ուրախ եմ հայտարարել, որ Ուկրաինան, Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համագործակցության նոր եռակողմ ձևաչափ են սկսում։ Մ0ենք հայտարարում ենք այս եռակողմ ուկրաինա-լեհ-բրիտանական դաշինքի ստեղծման մասին»,- ասել է նա։
Շուտով կհրապարակվի երեք երկրների համատեղ հայտարարությունը, որում Մեծ Բրիտանիան և Լեհաստանը կհայտարարեն, որ կաջակցեն Ուկրաինային՝ պաշտպանելու Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ինչպես պարզաբանել է Կուլեբան, այս ձևաչափը կապահովի համագործակցության խորացում տնտեսական, առևտրային, էներգետիկ համագործակցության և ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում։
Հատուկ ուշադրություն է դարձվելու Ղրիմի հարթակին աջակցելուն։