Կրեմլը մեկնաբանել է Դոնբասում իրավիճակի սրացումը
copy image url

Կրեմլը մեկնաբանել է Դոնբասում իրավիճակի սրացումը

Արտաքին 3 տարի առաջ - 16:16 17-02-2022
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Դոնբասում էսկալացիայի մասին լուրերը, որտեղ փետրվարի 17-ի առավոտյան հրետակոծություն է տեղի ունեցել։ Այս մասին Կրեմլի խոսնակը հայտարարել է ճեպազրույցում։

«Մենք բազմիցս նախազգուշացրել ենք, որ սահմանագծում Ուկրաինայի Զինված ուժերի չափազանց կենտրոնացումը՝ հնարավոր սադրանքների հետ մեկտեղ, կարող է սարսափելի վտանգ ներկայացնել»,- ասել է նա։

Նրա խոսքով, Կրեմլը տեսնում է սադրանքների նախապատրաստման և Դոնբասում հարվածների փոխանակման մասին հաղորդումներ։ Նա նշել է, որ առաջին հարվածները սկսվել են Ուկրաինայի կողմից։

Պեսկովը հույս է հայտնել, որ Արևմուտքի երկրները կօգտագործեն իրենց ազդեցությունը՝ Ուկրաինայի իշխանություններին նախազգուշացնելու հետագա էսկալացիայից։