Արագածոտնի նախկին մարզպետը նշանակվել է ՀՀ ՊՆ զինվորական գծով խորհրդական
copy image url

Արագածոտնի նախկին մարզպետը նշանակվել է ՀՀ ՊՆ զինվորական գծով խորհրդական

Ներքին 3 տարի առաջ - 16:10 14-02-2022
Oragir.newsտեղեկություններով, Արագածոտնի նախկին մարզպետ, Ազատամարտիկների դաշինքի անդամ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական գծով խորհրդական։

Նշենք, որ նոր նշանակումը դեռևս չի հրապարակվել ՀՀ Պն կայքում։

Հավելում. 2021թ․ հոկտեմբերի 28-ին Արագածոտնի մարզպետ նշանակված Ռազմիկ Պետրոսյանի կենսագրականի մեջ գրված է եղել, որ սովորել է Հովնանյանի անվան համալսարանում, մասնագիտությամբ տնտեսագետ է, ունի բարձրագույն զինվորական կրթություն։

Սակայն ավելի ուշ պարզ էր դարձել, որ Արագածոտնի մարզպետի դիպլոմը կեղծ է, քանի որ Հովնանյանի անվան համալսարանում չէր գտնվել այդպիսի բաժին՝ բացի «ֆինանսներ և վարկ», «տարրական կրթության մանկավարժություն և մեթոդիկա» բաժիններից։

Փաստորեն, ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական գծով խորհրդականի պաշտոնի համար ևս դիպլոմ չի պահանջվում։

Ամենից շատ դիտված