Turkish Airlines-ը հնարավորություն է ընձեռել վերադարձնել կամ փոխել դեպի Ուկրաինա տոմսերը
copy image url

Turkish Airlines-ը հնարավորություն է ընձեռել վերադարձնել կամ փոխել դեպի Ուկրաինա տոմսերը

Արտաքին 3 տարի առաջ - 09:34 14-02-2022
Turkish Airlines ավիաընկերությունն իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռել վերադարձնել կամ փոխել փետրվարի 13-ից 28-ը դեպի Ուկրաինա նախատեսված չվերթների տոմսերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նախօրեին խոշորագույն ապահովագրական ընկերությունները ուկրաինական ավիափոխադրողներին հայտնել էին, որ 48 ժամվա ընթացքում դադարեցնում են Ուկրաինայի օդային տարածքում թռիչքների համար օգտագործվող ինքնաթիռների ապահովագրումը։
Բիզնես-ինքնաթիռները սկսել են զանգվածաբար լքել Ուկրաինան՝ ավիաթռիչքների դադարեցման մասին հայտարարությունից հետո։