Բելառուսի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Սենատ
copy image url

Բելառուսի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Սենատ

Արտաքին 3 տարի առաջ - 14:59 12-02-2022

ԱՄՆ Սենատ է ներկայացվել օրինագիծ, որը պատժամիջոցներ է նախատեսում Բելառուսի դեմ, եթե վերջինս աջակցի Ռուսաստանին Ուկրաինայի հետ առճակատման հարցում։ Նախաձեռնության հեղինակը հանրապետական ​​սենատոր Ջեյմս Լենքֆորդն է։ Նրա փաստաթղթում հիշատակվում է նաև, որ սահմանափակումների տակ կհայտնվի ցանկացած պետություն, որը կաջակցի Մոսկվային:

Բելառուսները, մասնավորապես, մեղադրվում են այն բանի համար, որ իրենց տարածքը կարող են տրամադրել ռուս զինվորականներին՝ Ուկրաինա ենթադրյալ ներխուժման դեպքում։ Սենատորի խոսքով, պատժամիջոցների սպառնալիքը Մինսկին հետ կպահի չարդարացված գործողություններից։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը դատարկ և անհիմն է անվանել Արևմուտքի պնդումները, որ Ռուսաստանը ցանկանում է ներխուժել ուկրաինական տարածք։

Ամենից շատ դիտված