Թալիբները ձերբակալել են ամերիկացու և բրիտանացի լրագրողի․ WSJ
copy image url

Թալիբները ձերբակալել են ամերիկացու և բրիտանացի լրագրողի․ WSJ

Արտաքին 3 տարի առաջ - 22:59 11-02-2022

Քաբուլում «Թալիբան» ահաբեկչական շարժումը, որն արգելված է Ռուսաստանում, ձերբակալել է ինը օտարերկրացու։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը։

Հրատարակության տվյալներով՝ ձերբակալվածների թվում են բրիտանացի լրագրող Էնդրյու Նորթը և իռլանդացի լուսանկարիչ։ WSJ-ը նաև հայտնում է, որ 2021 թվականի դեկտեմբերից ի վեր Աֆղանստանի մայրաքաղաքում կալանավորվել են ևս յոթ օտարերկրացիներ։ Նրանց թվում՝ մեկ ամերիկացի և ևս վեց բրիտանացի։ Նրանք բերման են ենթարկվել առանձին։ Ձերբակալության պատճառները չեն հաղորդվում։

Ինչպես France Press-ին տված մեկնաբանությունում ասել է թալիբների խոսնակ Զաբիուլլա Մուջահիդը, շարժումը «զբաղվում է այս հարցով»՝ կապված երկու լրատվամիջոցների աշխատակիցների հնարավոր ձերբակալության հետ։