Պորոշենկոն խոստովանել է, որ Ղրիմից ոսկի հանելու հրաման է տվել 2014թ
copy image url

Պորոշենկոն խոստովանել է, որ Ղրիմից ոսկի հանելու հրաման է տվել 2014թ

Արտաքին 3 տարի առաջ - 19:46 11-02-2022

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն դատարանում խոստովանել է, որ հրահանգներ է տվել 2014 թվականին Ղրիմից չորս միլիարդ գրիվնա (մոտ 145 միլիոն դոլար) կանխիկ, ոսկի և Ուկրաինայի ազգային բանկի ակտիվները տեղափոխելու վերաբերյալ:

Պորոշենկոն հավելել է, որ այդ մասին զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես նաև հանձնարարականներ է տվել Ուկրաինայի մի շարք գերատեսչությունների ղեկավարներին՝ ազգային բանկի ղեկավար Վալերիա Գոնտարևային, ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովին և Անվտանգության խորհրդի ղեկավար Վասիլի Գրիցակին։

Պորոշենկոն ասել է, որ արդյունքում միջոցները բերվել են ազգային բանկի պահոցներ։