Հիփոթեքային վարկ ունենալը մարդուն հետ է պահում արտագաղթի որոշումից. արձագանքում են մասնագետները
copy image url

Հիփոթեքային վարկ ունենալը մարդուն հետ է պահում արտագաղթի որոշումից. արձագանքում են մասնագետները

Խոսք 3 տարի առաջ - 19:18 10-02-2022

Վերջին տարիներին բանկերը տարբեր ծրագրերով առաջարկում են բնակարանի, առանձնատան, բնակելի տան ձեռքբերման, կառուցապատման ու վերանորոգման նպատակով բանկի սեփական միջոցներով տրամադրվող հիփոթեքային վարկեր։

Թե ի՞նչ միտում ունեն այդ ծրագրերը, և հատկապես որո՞նք են դրա պատճառները՝ մարդկանց տրամադրելու ավելի մատչելի և երբեմն բազմազան տարբերակով հիփոթեքային վարկեր, բնակարաններ, ո՞րն է եկամտահարկի՝ նոր օրենքի նախագիծ բերելու իմաստը, որը ենթադրում է փոխել ծածկույթը, Oragir.news-ը զրուցել է թեմայի վերաբերյալ Կառլեն Խաչատրյանի և Արմեն Քթոյանի հետ։

Տնտեսագետ Արմեն Քթոյանն ասաց, որ եկամտային հարկի վերադարձ նշանակում է, որ պետությունը մասնակցում է հիփոթեքային վարկի վճարմանը։ Դա ավելի շատ սոցիալական նպատակ է հետապնդում, այսինքն՝ նրանք, ովքեր հնարավորություն չունեն, բայց աշխատանք ունեն, բայց ոչ ամբողջությամբ, նրանց հնարավորություն է ընձեռվում ձեռք բերելու հիփոթեքով բնակարան։ Հիմա բազային գաղափարը, որն ազդարարված է այս նախագծի համար, իսկ կարևորագույն բաղադրիչներից մեկն այն է, որ պետք է դրանից օգտվեն միայն կարիքավորները, ոչ բիզնես նպատակով պետք է լինի, այդ իսկ պատճառով մինչ այս պահը նաև փոփոխություններ մտցրին, օրինակ, սահմանափակեցին, թե քանի՞ անգամ կարող ես օգտվել դրանից, ներմուծվեց մեկանգամյա օգտվելու գաղափարը, բայց էլի դա որոշ շրջանակներում չարաշահումների առիթ դարձավ։

«Շատ մարդիկ պարզապես այն մտքին են, որ իրենց բնակարան պետք չէ, բայց կառուցապատողից ձեռք են բերում տուն, ուղղակի որպեսզի եկամտային հարկ չվճարեն՝ տոկոսը, ըստ էության, պետությունը պետք է վճարի իրենց վճարած եկամտային հարկից, ստացվում է, որ մարդիկ այդ տարբերակով անտոկոս հիփոթեքային վարկ են ստանում՝ բնակարան ձեռք բերելու համար, որն իրենց պետք չէ, և այս չարաշահման հանգամանքը հաշվի առնելով, իհարկե, շատ ու շատ շահառուներ կան, որոնց դա պետք է, իրենք դրա կարիքը ունեն։ Հիմա խնդրին այսպիսի լուծում է տրվում՝ սահմանափակվում է ծածկույթը, այսինքն՝ ավելի խթանվում է բնակարանի ձեռքբերումը մարզերում, ոչ Երևանում։ Երևանում անշարժ գույքն ավելի թանկ է, դրանով է պայմանավորված, քանի որ Երևանում ավելի բարձր է, իսկ տոկոսի վճարումներն ավելի շատ են, և պետական բյուջեի վրա ավելի մեծ բեռ է կուտակվում, իսկ փոփոխություններն այդ կտրվածքով են։

Քթոյանն, անդրադառնալով այն հարցին, որ այս կարգը գործում է նրանց համար, ովքեր բնակարան չունեն, նրանք բնակարան են ձեռք բերում, ու դա սոցիալական նպատակ է, ու դա բնավ բիզնես նպատակով չէ, հիմա մարդը կարող է ամեն տարի բնակարան առնի ու վաճառի, հիմա այստեղ պետությունը պետք է իրեն աջակցություն ցուցաբերի, բայց գործունեությունը միաժամանակ չի արգելվում, թող անի, իր միջոցների հաշվին։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձավ հիփոթեքով տուն ձեռք բերելու դրդապատճառներին, խոսելով այն մասին, թե արդյո՞ք դա նպաստում է հայրենիքում երկարաժամկետ մնալուն։

«Բնակարանը հիփոթեքով ձեռք բերելը նրա համար է, որ բնակարանը վաճառեն, հիփոթեքը մարեն, առանց պարտավորությունների մեկնեն, գուցե այդտեղ որոշակի զսպող գործոն կա, որ մարդը, որը բնակարան է ձեռք բերում՝ երկարաժամկետ որոշակի պլանավորում է իրականացնում թե՛ իր կյանքի, թե՛ գործունեության, ու մեծ է հավանականությունը, որ հայրենիքում կմնան, բայց դա միակ զսպող գործոն չէի դիտարկի։ Ամեն դեպքում, մարդիկ, տարբեր հանգամանքներից ելնելով՝ ֆինանսական, տնտեսական, անվտանգային, որոշել են արտագաղթել, չեմ կարծում, որ որևէ տեսակի վարկ, այդ թվում և հիփոթեքային վարկ ունենալը իրեն կարող է հետ պահել այդ որոշումից, արտագաղթի պարագայում նաև այդ վարկերը չմարելու միտումը լինի։ Հիփոթեքի պարագայում, բնականաբար, այդ տունը գրավադրված է, որը մնում է այն բանկին, որն իրեն տրամադրում է հենց բանկը, բայց այս դեպքերը շատ հատուկ կարող են լինել, որոնք հիմնականում այդքան էլ ձեռնտու չեն անհատին։ Ավելի ձեռնտու է վաճառել, օրինակ, եթե երեք չորս տարին է, կամ ավելի շատ, ապա ավելի լավ է գույքը վաճառի, մնացորդը փակի, մարի, և իրեն որոշակի գումար էլ կմնա»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված