Պուտինը Տոկաևի հետ քննարկելու է դաշնակցային հարաբերությունները
copy image url

Պուտինը Տոկաևի հետ քննարկելու է դաշնակցային հարաբերությունները

Արտաքին 3 տարի առաջ - 18:46 10-02-2022

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 10-ին բանակցություններ է վարելու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ։ Այս մասին հայտնում է «Փուլ No 3» Telegram-ալիքը։

Ալիքի տվյալներով՝ երկու երկրների ղեկավարները քննարկելու են «ռուս-ղազախական դաշնակցային հարաբերությունների ողջ համալիրի վիճակն ու հետագա զարգացման հեռանկարները, եվրասիական տարածքում ինտեգրացիոն համագործակցության հարցերը և արդիական միջազգային հիմնախնդիրները»։