Կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանցիների հանցավոր արարքներով առաջացած խնդիրների մասին․ ՄԻՊ-ը Գեղարքունիքում է
copy image url

Կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանցիների հանցավոր արարքներով առաջացած խնդիրների մասին․ ՄԻՊ-ը Գեղարքունիքում է

Ներքին 3 տարի առաջ - 14:16 10-02-2022

Մեր աշխատակազմով Գեղարքունիքի մարզում ենք` Գեղամաբակ, Ջաղացաձոր, Կութ, Նորաբակ և մի շարք այլ գյուղեր: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Կհավաքվեն լրացուցիչ փաստեր ադրբեջանական զինված ծառայողների ներխուժումներով, հանցավոր արարքներով մարդկանց համար առաջացած խնդիրների մասին (ջրի անհասանելիությունից մինչև խոտհարքերի ու արոտավայրերի կորուստ)։

Գյուղերի ընտրությունը պայմանավորված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի ստորաբաժանում ստացված ահազանգերով։

Հիշեցնենք, որ ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորման նպատակով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդես է եկել Հայաստանի սահմանների շուրջ ապառազմականացված [անվտանգության] գոտի ստեղծելու առաջարկով՝ մինչև Ադրբեջանի հետ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ավարտը»,- նշել էնա։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի