Ուկրաինայում հայտարարել են թուրքական Bayraktar ԱԹՍ-ների հետ կապված խնդիրների մասին
copy image url

Ուկրաինայում հայտարարել են թուրքական Bayraktar ԱԹՍ-ների հետ կապված խնդիրների մասին

Արտաքին 3 տարի առաջ - 11:21 10-02-2022

Ռազմական վերլուծաբան, Ուկրաինական ռազմական կենտրոնի խորհրդի նախագահ Տարաս Չմուտը հայտարարել է, որ Ուկրաինայում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի շահագործման հետ կապված խնդիրներ են առաջացել՝ համապատասխան թռիչքուղիների բացակայության պատճառով։ Այս մասին նա խոսել է «Ռազմական» YouTube-ալիքին տված հարցազրույցում։

Չմուտի խոսքով, Ուկրաինայի ավիացիան ընդհանուր առմամբ ներկայում թռիչքուղիների հետ կապված խնդիրներ ունի։

«Սա խնդիր է, որն առկա է, և որը պետք է ամեն դեպքում լուծենք, եթե չենք ուզում հրաժարվել ավիացիայից»,- ասել է վերլուծաբանը։

Նա հավելել է, որ թուրքական Akinci ծանր անօդաչուների համար հարմար են միայն խոշոր օդանավակայանները, որոնք օգտագործվում են քաղաքացիական ավիացիայի կողմից։

Չմուտն ընդգծել է, որ Bayraktar-ների դեպքում, որոնք շատ ավելի թեթև են, կանգնակների հետ կապված խնդիրներ են առաջացել։

«Կա թռիչքի և վայրէջքի ռեսուրսի հասկացություն, իսկ եթե յուրաքանչյուր երեք թռիչքից և վայրէջքից հետո պետք է փոխեք կանգնակները, ապա իրականում դա այնքան էլ հաճելի պատմություն չէ»,- ասել է վերլուծաբանը: