Պեսկովը դատապարտել է Ռուսաստանն ու Չինաստանը ավտորիտար ռեժիմներ անվանած Բորելի հայտարարությունը
copy image url

Պեսկովը դատապարտել է Ռուսաստանն ու Չինաստանը ավտորիտար ռեժիմներ անվանած Բորելի հայտարարությունը

Արտաքին 3 տարի առաջ - 15:22 09-02-2022

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Կրեմլը համաձայն չէ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելի հայտարարության հետ, որը Ռուսաստանն ու Չինաստանը անվանել է ավտորիտար ռեժիմներ։

«Չինաստանի և Ռուսաստանի համատեղ հայտարարությունը, որն Արևմուտքը առանձնապես չի նկատել Ուկրաինայում իրավիճակի պատճառով, կարող է հիմք դառնալ երկու ավտորիտար ռեժիմների հզոր դաշինքի համար»,- ասել է Բորելը։

«Բացարձակապես համաձայն չենք, որ խոսքը ավտորիտար ռեժիմների մասին է»,- ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ, Կրեմլի կարծիքով, ԵՄ ներկայացուցիչն իրավունք չունի նման գնահատականներ տալու «իրենց քաղաքական համակարգով խոշոր երկրներին»։

«Մենք հարգանքով ենք վերաբերվում այլ պետությունների կառուցվածքին և մեզ իրավասու ենք համարում ակնկալել նմանատիպ հարգանք մեր նկատմամբ»,- ասել է նախագահի մամուլի քարտուղարը։

Նա հավելել է, որ Բորելի «նման հայտարարությունները» այդ տրամաբանության մեջ չեն տեղավորվում։

Ամենից շատ դիտված