Պարեկների արագ արձագանքման շնորհիվ փրկվել է 7-ամյա տղայի կյանքը
copy image url

Պարեկների արագ արձագանքման շնորհիվ փրկվել է 7-ամյա տղայի կյանքը

Ներքին 3 տարի առաջ - 19:18 08-02-2022

Պարեկային ծառայության աշխատակիցները օգնություն են ցույց տվել Երևանում շմոլ գազից թունավորված 7-ամյա տղային՝ ծառայողական ավտոմեքենայով արագ տեղափոխելով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ հաջողվել է փրկել երեխայի կյանքը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանն ասաց, որ ընտանիքը Ջրվեժից է: «Սկզբում պարեկային ծառայության միջոցով շտապ մեզ մոտ տեղափոխեցին տղային, այնուհետև շտապօգնության մեքենայով բերեցին երեխայի մորը: Հիվանդանոց տեղափոխվելուց անմիջապես հետո՝բաժնի ղեկավար Կարեն Տոնոյանի գլխավորությամբ բուժանձնակազմը ցուցաբերել է հնարավոր բոլոր բժշկական միջամտությունները: Երեխան և հատկապես մայրը ծայրահեղ ծանր վիճակում են այստեղ տեղափոխվել հիվանդանոց և այժմ իրենց լավ են զգում»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված