Հրապարակվել է Կրեմլում Մակրոնին առաջարկված ճաշացանկը 
copy image url

Հրապարակվել է Կրեմլում Մակրոնին առաջարկված ճաշացանկը 

Արտաքին 3 տարի առաջ - 10:35 08-02-2022

Կրեմլի մամուլի ծառայությունը Telegramm ալիքում հրապարակել է ճաշացանկը, որն առաջարկվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Մոսկվա կատարած այցի ժամանակ։

Կրեմլում ֆրանսիացի առաջնորդին պատվել են համեղ ուտեստներով՝ ձկան ապուր հինգ տեսակի ձկներից, թրջած խնձոր՝ լանգուստինով, թառափի սթեյք, եղնիկի միս՝ բաբատով և մոշով, սպանախով ռավիոլի, կոճապղպեղի շերբեթ։ Որպես աղանդեր մատուցվել է տանձով տորթ՝ վանիլային պաղպաղակով, իսկ խմիչքներից Մակրոնին ռուսական գինի են առաջարկել։

Կրեմլում արդեն հինգ ժամից ավելի է ընթանում են Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների բանակցությունները։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված