Ինչպես ստորացնել ուսուցիչներին ու տնօրեններին
copy image url

Ինչպես ստորացնել ուսուցիչներին ու տնօրեններին

Միտք 3 տարի առաջ - 22:50 07-02-2022

«Թավշյա» իշխանությունների կրթական «բարեփոխումները» ծանր են նստել դպրոցի վրա: Մի կողմից իբր կամավոր, բայց իրականում բռնի ատեստացիան է, մյուս կողմից՝ «նախկինների» հետ ասոցացվող տնօրենների փոխարինումը ՔՊ-ամերձներով: Ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը, պարզվում է, 4 անգամ ավելին է կազմելու, քան նույն աշխատանքը կատարող, նույն դրույքաչափով աշխատողներինը: Թեստից «կտրված» ուսուցիչներն էլ հայտնվելու են նվաստացուցիչ վիճակում: Իսկ տնօրենի «ձեռքից» ֆինանսական միջոցների տնօրինման իրավունքը խլելը և դարձյալ իշխանությունների յուրային ֆինանսավարչատնտեսական համակարգողին հանձնելն էլ ավելի է խորացնելու ճգնաժամը դպրոցում և տնօրենի «օդը» փակելու, նրան կախման մեջ պահելու հնարավորություն է տալու:

Հաջորդ խնդիրն այն է, որ «նախկինների» ժամանակ դպրոցի տնօրեն աշխատած և հեղինակություն վայելող շատերը չեն կարող այլևս հավակնել տնօրենի պաշտոնին, որովհետև չունեն ղեկավարման իրավունքի հավաստագիր, իսկ հավաստագիր տրամադրելու նոր գործընթացները հապաղում են, մրցույթներ չեն իրականացվում: Վերջերս նախկին տնօրեններից ոմանք ցանկացել են հավաստագրման գործընթացի ճակատագրի մասին խոսել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հետ, հետո ձեռնպահ են մնացել այդ քայլին դիմելուց, որովհետև հիշել են, որ «նախկինների» օրոք «Գարեգին Նժդեհ» մեդալի են արժանացել, իսկ փոխնախարարը Նժդեհին ֆաշիստ է համարում:

Արեգ Արևյան