Արամ Վարդևանյանը վարակվել է կորոնավիրուսով
copy image url

Արամ Վարդևանյանը վարակվել է կորոնավիրուսով

Ներքին 3 տարի առաջ - 15:37 07-02-2022

Oragir.news-ի տեղեկություններով, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը վարակվել է կորոնավիրուսով։

Դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման հետ կապված Oragir.news-ը կապ էր հաստատել պատգամավորի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է իշխանություն կողմից դատավորների նկատմամբ ճնշումների պատճառը։ Վարդևանյանը հարցազրույցի սկզբում նշեց, որ այնքան էլ առողջ չէ, քանի որ ուրբաթ օրը պարզ է դարձել, որ կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է։

«Ներողություն են խնդրում, բայց մի բան ասեմ, էլի, շատ անհարմար վիճակ է, մի քանի օր է։ Ես ուրբաթ օրը թեստ եմ հանձնել ու շատ սխալ արեցի, բայց մյուս կողմից երևի ճիշտ էր, ես քովիդով եմ վարակվել, մեկուսացած եմ հիմա, ու չգիտեմ՝ հիմա ինչքանով եմ լավ զրուցակից»,- նշեց պատգամավորը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված