Լուկաշենկոն կանխատեսել է Ուկրաինայի՝ Միութենական պետության կազմում ընդգրկվելը
copy image url

Լուկաշենկոն կանխատեսել է Ուկրաինայի՝ Միութենական պետության կազմում ընդգրկվելը

Արտաքին 3 տարի առաջ - 18:28 06-02-2022

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Սոլովյով LIVE» YouTube-ալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինան 10-15 տարի հետո կարող է Ռուսաստանի և Բելառուսի հետ միասնական պաշտպանական և տնտեսական տարածքի մաս դառնալ։

Ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովի հետ զրույցում Լուկաշենկոն նաև հնարավոր է համարել որոշ ժամանակ անց Ուկրաինայի՝ Միութենական պետության կազմում ընդգրկվելը։

«Եթե ասում ենք 15 տարի, ես վստահ եմ, որ այնտեղ կլինի նաև Ուկրաինան»,- ասել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ դա տեղի կունենա, եթե մենք հիմա «սխալներ չգործենք»։