Ռուսական Սու-25ՍՄ գրոհայինները, որոնք մասնակցություն կունենան Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգմանը, ավարտել են իրենց վերատեղակայումը Բելառուս։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«Արևելյան ռազմական օկրուգի Սու-25ՍՄ ինքնաթիռների անձնակազմերը, որոնք ներգրավված են Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգմանը, ավարտել են վերատեղակայումը Բելառուսի Հանրապետության օդակայաններ»,- հայտնել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։
Նշվում է, որ ռուս օդաչուները Պրիմորիեի երկրամասի օդակայանից իրականացրել են թռիչք դեպի Բրեստի մարզ՝ անցնելով ավելի քան 7 հազար կմ։
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օդակայան ժամանակավոր վերատեղակայման ժամանելուն պես ռուսական անձնակազմերը կուսումնասիրեն առաջիկա թռիչքների երթուղիները, կմշակեն թռիչքների ղեկավարման խմբի հետ փոխգործակցությունը և կսկսեն կատարել առաջադրանքները ըստ նշանակության: