Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակապով զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԵՄ նախագահ Շառլ Միշելի հետ, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Տեղեկատվության համաձայն՝ կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև երկխոսության զարգացման և հումանիտար համագործակցության հնարավորությունները։
Նշվում է, որ տեսակոնֆերանսը անցած տարի դեկտեմբերին Բրյուսելում կայացած չորս առաջնորդների հանդիպումների շարունակությունն է։