ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել առ այն, Հայաստան Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիեննայում։
Երևանի և Անկարայի միջև տեղի ունեցող առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման օբյեկտիվ գործընթացի համատեքստում վերոնշյալ հայտարարության հետ կապված պետք է կարևորել 2 հիմնական բաղադրիչ։
Քաղաքագետ Արթուր Ղազարյանը Oragir.news-ի հետ զրույցում անդրադարձավ այն հարցին, թե Վիեննայի հանդիպումից արդյո՞ք հայկական կողմը կարող է որևէ լուրջ ակնկալիք ունենալ․
«Այս տարվա երկրորդ հանդիպումն է եղել՝ կրկին թուրքական նախապայմանների շուրջ հանդիպում է տեղի ունենալու, ՀՀ-ն իր կարծիքն է հայտնելու, և գործնական հանդիպումները պետք է շարունակվեն։
Հայաստանի և Թուրքայի միջև բազմաթիվ խնդիրներ կան, այդ թվում և Արցախի հարցի կարգավորման շուրջ, և օբյեկտիվորեն՝ առանց նախապայմանների, չեմ կարծում, այդ հարաբերությունները զարգանան, և դա, նախ և առաջ, Թուրքիան է առաջ քաշելու, իսկ մեր պատկերացրած առանց նախապայմանների՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է ու սահմանների բացումը, բայց չեմ կարծում, որ Թուրքիան առանց նախապայմանների մեզ հետ հարաբերություններ հաստատի։ Այսինքն՝ իր նախապայմանները առաջ է քաշում, որովհետև եթե նույնիսկ պաշտոնական մակարդակով ոչ, ապա այլ ուժերի միջոցով արդեն խոսում է նախապայմանի մասին, որ Արցախն ամբողջությամբ ազատագրված չէ, պայմանական ասած, և սա նշանակում է, որ ազգայնական կուսակցության կողմից այս միտքը հնչում է, ուրեմն սա առանց իշխանությունների թողտվության չի լինում։
Եթե իշխանությունները տեղյակ չլինեին, ապա դրանից հետո պաշտոնական մակարդակով՝ առնվազն միտումով կասեին, որ սա իր անձնական դիրքորոշումն է։
Նախ և առաջ ողջունելի է գործընթացի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման առաջանցիկ գործելաոճը, քանի որ մինչ այժմ թեմատիկ առանձին տեղեկություններ հայտնի են դարձել հիմնականում Թուրքիայի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից, որը չի բացառվում նաև՝ Անկարայի կողմից հատուկ ուղեգիծ է՝ ներհայաստանյան գործընթացների վրա ազդելու, իշխանություն-հասարակություն հարաբերություններում անվստահության խորացմանը նպաստելու տեսանկյունից։
Մյուս կարևոր հանգամանքը, մեծ հավանականությամբ, Երևանի պնդումն է՝ հաջորդ հանդիպումը Վիեննայում անցկացնելու վերաբերյալ։
Կարծում եմ, որ այս պարագայում հանդիպումը պաշտոնական Երևանի պնդմամբ է տեղի ունենալու՝ ի հեճուկս Անկարայի բազմակի պնդումների են տեղի ունենում, հատկապես այս երկրորդ հանդիպումը, Թուրքիան այս հարցում, կարծում եմ, գնաց զիջողականության, որ հանդիպումը Վիեննայում լինի, և, բնականաբար, ոչ ՀՀ-ում, ոչ Թուրքիայում այդ հարաբերությունները չեն կարող այնպիսի սեղանի շուրջ քննարկվել, ինչպես՝ այլ երկրում»։
Ըստ քաղաքագետի՝ Վիեննայի հանդիպումը Մոսկվայի հանդիպման շարունակությունն է։ Նշում է, որ այս իրողությունը կարևոր է այն առումով, որ ի հեճուկս Անկարայի բազմակի պնդումների՝ առանց որևէ միջնորդի ներգրավման, երկխոսությունը բացառապես Թուրքիայում և Հայաստանում անցկացնելու ձգտման, հայկական կողմից փորձ է արվում պահպանել այս գործընթացի հանդեպ մշտապես հետաքրքրություն դրսևորած երկու հիմնական դերակատարների՝ Ռուսաստանի և պայմանական Արևմուտքի միջև հավասարակշռությունը։ Քանի որ հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել Մոսկվայում։
Քնարիկ Պետրոսյան