Իշխանության դիվանագիտական գործուն քայլերն ակնհայտ են. Հասմիկ Հակոբյան

Խոսք 3 տարի առաջ - 17:49 04-02-2022

Oragir.news-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ: Իշխանական պատգամավորը մեզ հետ զրույցում անդրադարձել է այն հարցին, թե իշխանության կողմից ի՞նչ կառուցողական քայլեր են ձեռնարկվում Արցախը վերադարձնելու համար։

Պատգամավորը խոսեց նաև երկիրը այս վիճակից հանելու իրենց մեխանիզմների, դիվանագիտական ակտիվ աշխատանքների մասին՝ նշելով, որ դիվանագիտական ակնհայտ քայլեր կան իշխանության ներկայացուցիչների կողմից։

Պատգամավորը անդրադարձավ վերջին շրջանում իր անվան շուրջ եղած այն խոսակցություններին, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը իրեն դատի է տվել՝ պահանջելով 6 միլիոն ՀՀ դրամ, որին ի պատասխան, պատգամավորն ասաց, որ ինքն ընդամենը գործարար պատգամավորի չվերթներն է ներկայացրել ԱԺ ամբիոնից, որի համար էլ Ստամբուլյանն իրեն դատի է տվել։

Վերջում անդրադարձավ նաև այն հարցին, որ վերջին շրջանում արդյոք նկատո՞ւմ է քաղաքացիների և հանրային գործիչների նկատմամբ խոսքի ազատության և քաղաքական ճնշումներ, թե՞ ոչ։ Հասմիկ Հակոբյանն ասաց, որ նորմա՞լ է, որ վարչապետի հասցեին նման բաներ են անում։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված