ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ լուսնային օրացույցով Վագրի տարին իր տարին է։ Այդ մասին նա ասել է չինացի գործընկեր Վան Ի․-ի հետ հանդիպումը բացելիս։
Լավրովը շնորհակալություն է հայտնել իրեն այս պահին Պեկին հրավիրելու համար, երբ ամենուր տոնական մթնոլորտ է տիրում՝ լուսնային օրացույցով Վագրի տարին սկսվելու կապակցությամբ։
Խոսելով երկկողմ հարաբերությունների մասին՝ Լավրովը նշել է փոխգործակցության աննախադեպ մակարդակը։ Բացի այդ, Լավրովը խոսել է Պեկինում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մասին։ Նրա խոսքով՝ այս խաղերը կլինեն Պեկինի՝ համաշխարհային հանրության համար խոշոր միջոցառումներ կազմակերպելու և հյուրընկալելու ունակության վառ ցուցադրումը։