Բողոքի ակցիաները կենսաբանական պահանջմունքի հետևանք են. հոգեբան
copy image url

Բողոքի ակցիաները կենսաբանական պահանջմունքի հետևանք են. հոգեբան

Խոսք 3 տարի առաջ - 22:19 31-01-2022

Վարորդներն այսօր բողոքի ակցիա էին իրականացրել Հանրապետության հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելով ԱՊՊԱ-ի՝ 3000 դրամով վճարների թանկացման դեմ։ Նրանք իրենց մեքենաներով ազդանշանները միացրած պտտվել են Հանրապետության հրապարակում: Ոստիկանները կանգնեցրել են նրանց, բերման են ենթարկել վարորդներից 5-ին, իսկ մեքենաները էվակուատորով հեռացրել:

Չնայած մենք այժմ ավելի խորքային խնդիրներ ունենք՝ հասարակությունը շարունակում է տարված մնալ կենցաղային խնդիրներով։ Թե ինչն է դրա պատճառը, Oragir.news-ը թեմայի վերաբերյալ խոսեց հոգեբանի հետ։

Հոգեբանը մեզ հետ զրույցում ասաց, որ տվյալ բողոքի ակցիան անող մարդիկ չեն կարող մտածել գլոբալ խնդիրների մասին, և եթե մենք հարցնենք, թե ինչու տվյալ մարդը չի անի բողոքի ակցիա, օրինակ, գերեվարված տղաների համար՝ ասաց, որ իհարկե չի անի, քանի որ ինքը դրա պատասխանը չի ունենա, քանի որ ինքն այդ ամենի մասին չի մտածում։ Այն հաստատ ուղղորդված չէ, ավելի շատ գալիս է կենսաբանական պահանջմունքներից, որովհետև եթե մարդ գերի չի ընկել, առավել ևս գերության մեջ ընկած մարդու հետ չի առնչվել, ապա չի հասկանում, թե ինչ է նշանակում լինել գերի։ Գերին՝ մաքսիմալը, բայց եթե այդ 3000 դրամի վրա մենք ֆիքսվենք, ապա ընդհանուր առմամբ ունենք սոցիալական ծանր վիճակ ամբողջ հանրապետությունում, և որ ասում են՝ 30 տոկոս գործազրկություն, ապա այդ թվերն ավելի շատ են, և մարդիկ մեծամասամբ իրենց աշխատավարձը ծախսում են ուտելիքի վրա, ավելի սիրուն բառերով դրան ասում են սպառողական զամբյուղ։ Ու հանկարծ ինչ-որ մեկը գալիս, ասում է՝ քո աշխատավարձից, որն այդքան էլ տվյալ մարդուն չի բավարարում, այսքան գումար պետք է հատկացնես ինչ-որ բանի համար, դա կապ չունի՝ 3000 դրամ է, թե՞ 500 դրամ։

ԱՊՊԱ-ն չի երևում, վարորդները վճարում են ԱՊՊԱ-ի համար և դրանից ավելի շատ օգտվում են։ Եթե ԱՊՊԱ-ից ավելի շատ խցանումներ են լինում, քան դրանից օգտվում են, անգամ եթե մարդուն ԱՊՊԱ-ն փոխհատուցում է, միևնույն է, մտածում է, որ ինքն այնպիսի վարորդ է, որ իրեն ապահովագրություն պետք չի ու մտածում է, որ ինքն անիմաստ ծախս է անում։ Իսկ այն, որ հաշվի չի առնվում մարդկանց սոցիալական վիճակը, և իրենցից փորձում են ավելի շատ բան վերցնել՝ դա արդեն գալիս է կենսաբանական պահանջմունքներից։ Հնարավոր է, որ այդ 3000 դրամին պլանավորել էր միս առնել։ Ասում են, որ մենք որոշել ենք, թե քո աշխատավարձը քո փոխարեն ոնց օգտագործենք։ Այդ դեպքում մարդկանց մոտ առաջանում է անհարմարություն և զայրույթ։

Անդրադառնալով այն հարցին, թե 2018 թվականի հեղափոխության ժամանակ ինչու էր Նիկոլ Փաշինյանն ասում՝ «Սերժին դեմ ես, սիգնալ տուր», իսկ այժմ բողոքի ակցիայի ընթացքում ազդանշան տվողներին բերման ենթարկում՝ ասաց.

«Իշխանության ամենավերևում կանգնած անձի մոտ գործում է հետևյալ հոգեբանությունը, որ կարողանում եմ, անում եմ։ Մենք ունենք այնպիսի համակարգ, որտեղ ուժային կառույցները ենթարկվում են իշխանությանը, երբ մարդ ընդդիմադիր է, ասում է այլ բան, իսկ երբ իշխանություն է վերցնում՝ ասում է մեկ այլ բան։ Հոգեբանության մեջ դա կոչվում է «հայելային նեյրոններ», ու երբ մարդը գալիս է իշխանության, կամ խարիզման՝ ինչի հետևանքով ինքն իշխանության է եկել։ Այսինքն՝ միջավայրից տեսնելով ու կրկնօրինակելով այն մարդկանց վարքը, որոնք դժգոհություն են հայտնել՝ ընդօրինակում է դա, ու գալով իշխանության՝ հասկանում է, որ իշխանության մեջ իրեն նույն կերպ չի կարողանում դրսևորել։ Ինքը կարող է, ուզում է իրեն իշխանության մեջ նույն ձևով պահել, բայց դա իրականում շատ դժվար է, այսինքն՝ նորմալ երկրներում ինչո՞ւ է իշխանության տևողությունն ութ տարի, չորս տարի, հետո եթե էլի ուզում ես՝ էլի չորս տարի։ Դա նրա համար է, որ մարդիկ փոփոխություններ ու պլան ունենան և կարողանան կատարել, բնականաբար, ոչ մի իշխանություն իր ասածը լիարժեք չի կատարել՝ ինչքան խոստացել է, բայց եթե իշխանությունը լինում է միանշանակ և չի ունենում ճնշող գործիքներ, ուրեմն իր համար, ամենապարզ ձևով ասած, հաճելի է»։

Հոգեբանը, առօրյա կենցաղային օրինակ բերելով՝ ասաց, որ, օրինակ, երբ որևէ մեկն ապրում է իր կնոջ հետ ու նրանից սուրճ ուզում, պարզ է, որ երբ սուրճն իր ուզածով դրած չի լինում կինը, նա կնոջը կասի, որ սուրճն իր ուզածով չէ, և պետք է փոխի, այսինքն՝ նա տանը հավասար հարաբերություններ ունի կնոջ հետ, ու երբ ինչ-որ բաներ անում է, ու կնոջը դուր չի գալիս, դրանից կռիվ չի սարքում։ Իսկ սրճարանում հավասար հարաբերություններ չեն, այնտեղ գնում է ծառայություններ առնելու համար ու իր ուզածի համար վճարում է, իսկ եթե մարդ որևէ բանի համար վճարում է, ապա ավելի պահանջկոտ է լինում։

Իշխանության հետ այն իմաստով, որ ուղիղ վճարումը կատարվում է, այսինքն՝ վճարողը եթե որոշի, որ մածունը սև է, նա խորհրդարանում այդ օրինագիծը կընդունի, որովհետև նրանք մեծամասնություն են, այսինքն՝ նա այն իրավիճակում է, որտեղ իրեն ուղղակի չեն ասում՝ չէ, ամենաթողության արդյունք է, և դրա հակառակ էֆեկտն անդրադառնում է դրսում, ավելի մեծ մասշտաբների, ու դա եթե սովորական մարդկանց վրա օրինակ բերենք, ուրեմն, որտեղ մարդ ինքն իրեն ապահով է զգում, իսկ այդ ամենաթողությունն իրեն ապահովում է գործող Սահմանադրությունը, այսինքն՝ բոլոր ուժային կառույցները ենթարկվում են իրեն։ Եվ եթե որևէ մեկը վատ բան ասի՝ իր հանդեպ կարելի է բիրտ ուժ կիրառել և քաղաքական հետապնդում իրականացնել։ Նա այդ լծակները չունի, ու երբ գնում է մեր ոչ բարով հարևանների հետ բանակցությունների, լծակներ չունի այդ մարդու վրա ազդելու, այսինքն՝ անում է այն, ինչ իրեն ասում են, և այն, ինչ ասում են իրեն, ասում է՝ այո։

Ամենից շատ դիտված