Ուղիղ եթեր
Ոչինչ պետք չէ սպասել այս իշխանությունից, նրանք մտածելու ունակ չեն. Արթուր Սահակյան
copy image url

Ոչինչ պետք չէ սպասել այս իշխանությունից, նրանք մտածելու ունակ չեն. Արթուր Սահակյան

Ներքին 3 տարի առաջ - 15:06 31-01-2022

«Պապիկյանի հարսանիքն ավելի բուռն քննարկվեց ու նշվեց, քան բանակի 30-ամյակը»,- այսպես սկսեց բանակի, անվտանգության և ներքաղաքական թեմաների վերաբերյալ իր հարցազրույցը «Հայելի» ակումբի հյուրը՝ ռեժիսոր Արթուր Սահակյանը։

«Իրականում ես շատ չտեղեկացված մարդ եմ, որովհետև ամեն ինչ անջատել եմ։ Ես միայն հետևում եմ, թե ինչպե՞ս է Ռուսաստանն Ուկրաինայի ականջները քաշելու, և հետո, երբ է սեղմելու իր ատոմային կոճակները, որովհետև ըստ իս՝ այս ամենից փրկությունը դա է։ Աշխարհը համառորեն գնում է դրան»։

Սահակյանն իր խոսքում նշեց, որ այս իշխանություններից ոչ մի լավ բան չի սպասում ու անգամ նրանց ցանկացած գործողության վրա չի էլ զարմանում՝ նշելով, որ լավատեսությամբ ինչ-որ բանի սպասելն ուղղակի անիմաստ էր։

«Գիտե՞ք, բարոյական չափանիշ ունենալը շատ բարդ բան է, նրանց մեջից ներվերը քաշած է, չկան այդ հատկանիշները, դրա հակադարձը չկա։ Եվ այն ամենը, ինչ խոստացել են կամ ինչի համար վճարվել են, որևէ բան չի լինելու, քանի նրանք են»։

Արթուր Սահակյանն անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված այս իշխանությունների կողմից իրականացվող գործընթացներին՝ ասաց, որ հիմարություն է սպասել ազգային որևէ բանի, քանի որ նրանք հակապետական, հակաազգային գործիչներ են, և մեր ազգի դեմ վարում են թշնամական քաղաքականություն։

Բանակի խնդիրների մասին խոսելիս նշեց, որ երբ տղաների ծառայության երկու տարին լրանա, նրանք հետ են գալու և մենք այլևս Արցախում Հայաստանից ոչ մի զինվոր չենք ունենալու․

«Դա նշանակելու է, որ անտերության և բախտի քմահաճույքին մատնված ռուս խաղաղապահներ են կանգնած, ովքեր ունեն որոշակի առաքելություն, և անշուշտ, այն, ինչ պետք է անի հայոց բանակը, ռուս խաղաղապահները չեն անելու։ Եվ սա ևս նշանակում է, որ վերջին թելերը ևս հանձնվում են, քանի որ այս իշխանությունը հրաժարվեց Արցախից, Հայոց ցեղասպանության գաղափարից և այլն։

Մեզ խոստումներով կուտ են տվել, նրանք դրա համար են վճարվում։ պատահական մարդ չի բերվում։ Չգիտես՝ ինչու հիմա այս ծրագիրն է հարմար պատվիրատուին, բայց թե ո՞վ է պատվիրատուն, ես սկսել եմ չհասկանալ։ Սկզբում պատվիրատուն շատ ակնհայտ էր»,- հավելեց Սահակյանը։

Սահակյանն իր խոքում անդրադարձավ հայրենիքի փրկության իր տեսլականին՝ ասելով, որ դա կլինի միայն այն դեպքում, երբ լինեն Նժդեհներ, Վազգեն Սարգսյաններ և Մոնթեներ․

«Քանի որ մենք ունեցել ենք ժամանակաշրջան, ռազմական գործընկերներ, ովքեր մեզ լուրջ են ընդունել, իսկ հիմա անգամ Ռուսաստանն է մեզանից երես թեքել։ Պատմության մեջ ունեցել ենք անգամ գործող օպերացիաներ, հետևաբար, եթե այսպես շարունակվի, ուրեմն Սիրիայի նման պետք է սպասենք, թե ո՞նց են կոտորելու, հնազանդվենք, որ թուրքի ասա՞ծը լինի, խոնարհ սպասե՞նք»- մեկնաբանեց Արթուր Սահակյանը։

«Ես զարմանում եմ, կարծես, ազգովի մասսայական հիպնոսի տակ լինենք։ Այդ հավատազրկման տակտիկան արդեն ակնհայտ է։ Ես հեղափոխությունից հետո՝ 2018-ից սկսած, Հանրային հեռուստաալիքը չեմ միացրել, ոչ մի բան չեմ նայում ու կարծում եմ, քանի դեռ ձեռքս, ոտքս տեղն է, կարող եմ ինչ-որ բանի պիտանի լինել։

Ում դնեն հավատազրկման պարբերության մեջ, սթրեսի ենթարկեն, իսկապես տխուր կլինի։ Մեր արյունը այնպես չի, որ մենք գենետիկորեն հարյուրտոկոսանոց արյուն ունենք, և այդ արյունն իր ակունքն է պահում, և այնտեղից դուրս են գալիս մետամորֆոզներ՝ «յան» վերջածանցով ազգանուն ունեցող մարդկանց տեսքով»,- եզրափակեց Սահակյանը։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն