Տոկաևը խոստացել է նախագահությունը երկու ժամկետից ավելի չզբաղեցնել
copy image url

Տոկաևը խոստացել է նախագահությունը երկու ժամկետից ավելի չզբաղեցնել

Արտաքին 3 տարի առաջ - 22:59 29-01-2022

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, ով այսօր մեծ հարցազրույց է տվել Khabar հեռուստաալիքին երկրում տիրող անկարգությունների և վերափոխումների մասին, նշել է, թե որքան ժամանակ է նախատեսում լինել ամենաբարձր պաշտոնում։


«Ես չգիտեմ, թե որքան ժամանակ եմ լինելու Ղազախստանի նախագահ»,- ասել է Տոկաևը՝ հավելելով, որ հաստատ գիտի, որ դա կլինի Սահմանադրությանը համապատասխան։

«Ոչ ավելի, քան երկու ժամկետ»,- ընդգծել է Տոկաևը։

Ղազախստանի ղեկավարը նաեւ նշել է, որ չի պատրաստվում իր համար «վերափոխել» օրենքները, առավել եւս՝ Սահմանադրությունը։

Ամենից շատ դիտված