ԱՄՆ-ում ձերբակալել են Բայդենի դեմ մահափորձ պատրաստող տղամարդու
copy image url

ԱՄՆ-ում ձերբակալել են Բայդենի դեմ մահափորձ պատրաստող տղամարդու

Արտաքին 3 տարի առաջ - 16:58 29-01-2022

ԱՄՆ-ում ձերբակալել են Կանզաս նահանգի բնակչի՝ նախագահ Ջո Բայդենի սպանության սպառնալիքի մեղադրանքով, գրում է Daily Beast-ը՝ հղում անելով դատական ​​փաստաթղթերին։

Պարբերականի տվյալներով՝ ձերբակալված Սքոթ Մերիմենը հայտարարել է, որ Աստված հրամայել է իրեն գնալ Վաշինգտոն և «կտրել օձի գլուխը ազգի սրտում»։

New York Post-ի տեղեկատվությամբ՝ մինչ այդ Կանզասի ոստիկանությունը ծանուցել է Գաղտնի ծառայությանը, որ մի տղամարդ զանգահարել է իրենց և ասել, որ գնում է Վաշինգտոն՝ «նախագահին տեսնելու»։ Նա իրավապահ մարմիններին հայտնել է, որ սլանում է Սպիտակ տուն՝ Բայդենին ասելու, որ մարդիկ «մինչև կոկորդը կուշտ են երկրում պառակտումից, և որ նա պետք է դիմի Աստծուն»: Մերիմենը նաև մի քանի գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ օգտագործելով «ավելի սպառնալից բառապաշար»:

Ամենից շատ դիտված