Այսօր մի խումբ ՔՊ-ականներ, որոշները՝ ծամոն ծամելով՝ բարձրաձայն ծիծաղող Լուլուի հետ ժամանել էին Եռաբլուր իբր հարգելու հայրենիքի համար անմահացածների հիշատակը: ՔՊ-ական տղամարդկանց 99,9 %-ը չի ծառայել բանակում, ազատվել են կամ «գժի» ու հիվանդության թղթով, կամ մեծ գիտնական դառնալու հիմքով: «Թավշյա» կանայք էլ բանակի հետ կապ ունեն այնքանով, որ պատերազմի օրերին գուցե «կամուֆլյաժ» հիշեցնող գործվածքից տրիկո հագած լինեն, ինչպես, ասենք ՔՊ-ական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը: Այնպես որ, նրանց ծափ ու ծիծաղը նույնքան բնական է Եռաբլուրում, որքան կարևոր պահերին իրենց կուսակցապետի՝ կորոնավիրուսի թղթով «թռնելը»:
Ի դեպ, մի զուգահեռ. 2015թ ՀՀԿ-ական 3000 կանայք Ծիծեռնակաբերդ գնացին՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը: Կրծքներին՝ անմոռուկներ, ձեռքներին՝ մեխակներ՝ նրանք ևս ժպտուն դեմքերով լուսանկարվում էին, իսկ վաղուց իրար չտեսածները՝ ողջագուրվում, որովհետև դա իրենց համար զուտ անմոռուկ փարթի էր, ոչ թե հիշատակը հարգելու ժեստ: Սակայն հսկայական տարբերություններ կան նախկինի ու այսօրվա միջև. այն ժամանակ մենք չունեինք տարածքային ու մարդկային կուրուստներ, իսկ իշխանությունները Ալիևի և Էրդողանի կամակատարները չէին:
Արեգ Արևյան