Ես ընդդիմադիր եմ եղել 3 իշխանությունների, բայց երբեք չի եղել, որ պաշտոնյան կրկնի ոսոխի թեզերը

Ներքին 3 տարի առաջ - 15:28 28-01-2022

«Գործող իշխանությունները իրենց հռետորաբանությամբ, իրենց հարցազրույցներով, կարծես, արտացոլում են այդ դանդաղումը, և ինձ թվում է, որ համանախագահները պատրաստ են վերականգնել իրենց գործառույթը՝ կարգավիճակի ուղղությամբ աշխատանքները վերականգնելու, արագացնելու կամ ամբողջացնելու ուղղությամբ, բայց Հայաստանն ինքը դա պիտի ուզի»,- անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունների վերսկսմանը՝ ասաց ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ 3 իշխանությունների ընդդիմություն է եղել, սակայն երբևէ նման իրավիճակ չի եղել, երբ ՀՀ ղեկավարը կրկնի թշնամու թեզերը։ Մանրամասն՝ տեսանյութում։