Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները կայցելեն Դոնբաս
copy image url

Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարները կայցելեն Դոնբաս

Արտաքին 3 տարի առաջ - 21:22 27-01-2022

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը և նրա ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանը հաջորդ շաբաթ կայցելեն Ուկրաինա՝ ներառյալ Դոնբասի առաջնագիծը։ Այս մասին Բուրբոքը հայտարարել է հինգշաբթի՝ հունվարի 27-ին՝ Բունդեսթագում ելույթի ժամանակ։

«Ես և իմ ֆրանսիացի գործընկեր Լը Դրիանը մեկ շաբաթից կրկին կայցելենք Ուկրաինա՝ ներառյալ շփման գիծը, և կաջակցենք ԵԱՀԿ-ի ջանքերին»,- ասել է նա։

Նա նշել է, որ «մինսկյան համաձայնագրերը վճռորոշ նշանակություն ունեն» հակամարտության կարգավորման հարցում։

Բերբոքը նաև ասել է, որ Գերմանիան պատրաստ է տնտեսապես և ֆինանսապես աջակցել Ուկրաինային։

«Այդ պատճառով մենք գիտակցաբար որոշում կայացրեցինք չկրճատել մեր դեսպանատան անձնակազմը, մենք կաջակցենք Ուկրաինային մեր ներկայությամբ և ներդրումներով», - ասել է նա։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Բերբոքն այցելել է Կիև: Նա Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է զենքի մատակարարման հարցը։

Հաջորդ օրը նա այցելել է Մոսկվա։

Ամենից շատ դիտված