Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
«Թեստը բացասական է, նախագահն իրեն լավ է զգում, աշխատանքը նորմալ ռեժիմով շարունակում է, ամեն ինչ բնականոն ընթանում է։ Այս ընթացքում Արայիկ Հարությունյանը չի մեկուսացել, ուղղակի որոշակի սահմանափակումներ եղան, երբ իմացանք, որ Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով»,- նշեց Ավանեսյանը:
Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել էր հունվարի 24-ին. Արցախում սոցիալական և ենթակառուցվածքային խնդիրների լուծմանը վերաբերող խորհրդակցություն էին անցկացրել: ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից էլ հունվարի 26-ին հայտնել էին, որ Փաշինյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել, և այն դրական է եղել։
Լուսինե Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ Արցախում ինչպես ամեն օր, այժմ էլ պահպանվում են համաճարակով պայմանավորված սահմանափակումները։