ԱՄՆ-ը կշարունակի ամրապնդել Ուկրաինայի ռազմական ներուժը․ Բլինկեն
copy image url

ԱՄՆ-ը կշարունակի ամրապնդել Ուկրաինայի ռազմական ներուժը․ Բլինկեն

Արտաքին 3 տարի առաջ - 09:44 24-01-2022

ԱՄՆ-ը կբանակցի Ռուսաստանի հետ և միևնույն ժամանակ կշարունակի ամրապնդել Ուկրաինայի ռազմական ներուժը։ Այս մասին CBS հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

Բլինկենը մեկնաբանել է այն խոսքերը, թե Ռուսաստանը, հնարավոր է, փորձում է «ժամանակ շահել՝ ներխուժման պատրվակ գտնելու համար»։

«Այդ իսկ պատճառով, նույնիսկ այն ժամանակ, երբ մենք մասնակցում ենք դիվանագիտական ​​փոխգործակցությանը, որպեսզի հասկանանք, թե արդյոք հնարավորություն կա՞ ամրապնդել հավաքական անվտանգությունը փոխադարձ հիմունքներով, <...>, նույնիսկ մինչ մենք դա անում ենք, մենք ամրապնդում ենք պաշտպանությունն ու զսպման միջոցները»,- ասել է Բլինկենը:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ Ուկրաինային անցյալ տարի աննախադեպ ռազմական օգնություն է տրամադրվել։

«Այսպիսով, մենք միաժամանակ առաջ ենք շարժվում երկու ուղղություններով և ցանկացած դեպքում պատրաստ կլինենք։ Ընտրությունը [Ռուսաստանի նախագահ] Վլադիմիր Պուտինինն է»,- ասել է Բլինկենը: