Ուղիղ եթեր
Լրագրողները ՄԻՊ-ի ռազմավարական գործընկերներ են․ Արման Թաթոյան
copy image url

Լրագրողները ՄԻՊ-ի ռազմավարական գործընկերներ են․ Արման Թաթոյան

Ներքին 3 տարի առաջ - 13:03 22-01-2022

Լրագրողները ՄԻՊ-ի ռազմավարական գործընկերներ են, առաջիկայում արտահերթ զեկույց կհրապարակենք՝ կապված լրագրողների աշխատանքի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքին, որակումներին։

Նա նշեց, որ լրագրողական հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության հետ համակարծիք են։ «Ես ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները ոչ միայն լրագրողի աշխատանքի նկատմամբ մեծացնում են կարծրատիպերը, այլ նաև ժողովրդագրական, մարդու իրավունքների համակարգի համար են վնասակար։ Սա պետք է բոլորը նկատի ունենան»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է իր՝ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակ դիմելուն, նա ասաց, որ դիմել է, քանի որ ներպետական միջոցները սպառվել էին։ «Կառավարությունը չի հաստատում մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, որը մեզ հնարավորություն կտար աշխատակազմում փոփոխություններ կատարել։ Այս պատճառով մեկ տարուց ավելի մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մեջ ենք»,- ասաց նա և նշեց, որ գործ ունեին բյուրոկրատական քաշքշուկների հետ։

Արման Թաթոյանը հայտնեց, որ Վենետիկի հանձնաժողովն արձանագրեց, որ սա անթույլատրելի վիճակ է, որ կան հակասահմանադրական ակտեր, և Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող կախվածության մեջ ընկնել գործադիր իշխանությունից։

Նա նշեց, որ թեև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի հետ քննարկել են հարցը, բայց գլոբալ ոչինչ չի փոխվել, մինչ հիմա շարունակվում է անորոշ վիճակը, և մեկ տարուց ավելի ինքը չի կարողանում նույնիսկ կառուցվածքային փոփոխություններ անել։

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում