ՌԴ-ում գրանցվել է COVID դեպքերի օրական ռեկորդային աճ
copy image url

ՌԴ-ում գրանցվել է COVID դեպքերի օրական ռեկորդային աճ

Արտաքին 3 տարի առաջ - 16:47 21-01-2022

Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 49.513 նոր դեպք, ինչը նոր ռեկորդ է համավարակի սկզբից ի վեր և 10.000-ով ավելի, քան նախորդ օրը։ Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հիվանդանոցներում է հայտնվել 9136 պացիենտ (0,34%-ով պակաս, քան նախորդ օրը), ապաքինվել է 24.719 մարդ։ Մեկ օրում մահացել է 692 մարդ։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանում, ինչպես նախկինում, գերակշռում է «դելտա» շտամը. այն հայտնաբերվել է նոր դեպքերի 52,3%-ում։ «Օմիկրոն»-ը և այլ ոչ գերիշխող շտամները կազմում են 47,7%: «Օմիկրոն»-ն արդեն գրանցվել է Ռուսաստանի Դաշնության 57 տարածաշրջաններում։