Եմենի Հոդեյդա շրջանի օբյեկտներին արաբական կոալիցիայի հասցրած օդային հարվածից հետո երկրի տարածքում անջատվել է համացանցը, հաղորդում է NetBlocks կայքը։
«Եմենում համացանցի համազգային խափանում է գրանցվել Հոդեյդայում հեռահաղորդակցային ընկերության շենքին հասցված ավիահարվածից հետո»,- ասվում է հաղորդագրությունում:
Ավելի վաղ Սանայի վրա արաբական կոալիցիայի հարձակումների զոհերի թիվը հասել էր 23-ի։
Ավելի վաղ, ի պատասխան շիական «Անսար Ալլահ» շարժման կողմից ԱՄԷ-ի տարածքի հիթիռակոծման, Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան հայտարարել էր Եմենի մայրաքաղաք Սանայի ռմբակոծության մեկնարկի մասին։