Իրանի նախագահը Պետդումայի ամբիոնից կանխատեսել է ՆԱՏՕ-ի փլուզումը

Արտաքին 3 տարի առաջ - 22:06 20-01-2022

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հինգշաբթի օրը Մոսկվայում ելույթ է ունեցել Պետդումայի լիագումար նիստում։ Իր ելույթում նա, մասնավորապես, քննադատել է ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ի դաշինքը։ Ռաիսիի խոսքով՝ ՆԱՏՕ-ն «տարբեր պատրվակներով զբաղվում է երկրների աշխարհագրական տարածքներ ներթափանցմամբ» և հակադրվում է «անկախ ժողովրդավարություններին» և «ժողովուրդների ավանդույթներին»։ Դա, ըստ Իրանի նախագահի, ի վերջո կհանգեցնի ՆԱՏՕ-ի կազմալուծմանը։

Ռաիսին նաև բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Սիրիայում Իրանի հետ համագործակցության համար։