Չինաստանում ծնելիության մակարդակը հասել է նվազագույնին վերջին 70 տարվա ընթքացքում
copy image url

Չինաստանում ծնելիության մակարդակը հասել է նվազագույնին վերջին 70 տարվա ընթքացքում

Արտաքին 3 տարի առաջ - 23:45 18-01-2022

Չինաստանը 2021 թվականին գրանցել է բոլոր ժամանակների ծնելիության ամենացածր մակարդակ՝ չնայած մեկ երեխայի հաշվով սահմանափակման վերացմանը: Այս մասին երեքշաբթի՝ հունվարի 18-ին, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Չինաստանի վիճակագրության պետական ​​բյուրոյի տվյալները։

Այսպես, անցյալ տարի ծնելիության մակարդակը 1000 մարդու հաշվով կազմել է 7,52%, ինչը ամենացածրն է 1949 թվականից ի վեր։ Այսպիսով, բնակչության բնական աճը կազմել է ընդամենը 0,034%, ինչը 1960 թվականից ի վեր ամենացածր ցուցանիշն է։

Բացարձակ թվով 2021 թվականին ծնվել է մոտ 10,62 միլիոն, մինչդեռ 2020 թվականին՝ 12 միլիոն, այսպիսով, 2020 թվականին Չինաստանում ծնելիությունը կազմել է 8,52՝ 1000 մարդու հաշվով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցությունը թույլ է տվել երկրի քաղաքացիներին երրորդ երեխան ունենալ։ Ժողովրդագրական քաղաքականության փոփոխությունը կոչված է լուծելու այն խնդիրները, որոնք կուտակվել են ծնելիության սահմանափակման երկարաժամկետ միջոցառումներից հետո։ Սակայն չինական առաջնահերթություններն արդեն փոխվել են։

Ամենից շատ դիտված